Հասարակական

Սուրեն Պապիկյանն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորածներին առնչվող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորածներին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 28-ին ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ, հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի:

Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում