Վրաստանի ավելի քան 500 հազար քաղաքացիներ են 5 տարվա ընթացքում օգտվել ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ավելի քան 500 հազար քաղաքացիներ 1,5 միլիոնից ավելի ուղեւորություններ են կատարել Եվրամիության երկրներ՝ ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի գոյության հինգ տարվա ընթարքում: Այդ մասին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 28-ին հայտնել Է կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ բնակչությանը հիշեցնել, որ Վրաստանի ավելի քան կես միլիոն բնակիչներ 1,5 միլիոնից ավելի այցեր են կատարել Եվրամիության երկրներ, ինչն այն կոնկրետ արդյունքն Է, որին մենք հասել ենք ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ձեւակերպումից հետո»,- ասել Է Ղաիբաշվիլին: Կառավարության ղեկավարը հիշեցրել Է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի վրա սկսել Է աշխատել 2013 թվականից: 2015 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը բավարար Է համարել կատարված աշխատանքը եւ 2017 թվականի մատի 28-ին հանրապետության քաղաքացիներին տրամադրել Է առանց այցագրերի Շենգենյան գոտու երկրներ այցելելու իրավունք 90 օր ժամկետով 180 օրվա ընթացքում:

Վրաստանը 2009 թվականից «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցն Է, որը նպատակաուղղված Է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությոնների հետ: 2014 թվականին երկիրն ստորագել Է ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր, որի անկապտելի մասն Է խորացված եւ համապարփակ առեւտրի շուրջ դրույթը: Գործընկերության 10 տարվա ընթացքում Վրաստանը նաեւ համաձայնագրեր Է կնքել Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) եւ ԵՄ-ի Արդարադատության միասնական գործակալության հետ՝ այդ գերատեսչություններ ուղակելով իր ներկայացուցչներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский