1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իշխանությունները մարտի 26-ին կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանումը 10 հումանիտար միջանցքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը:
Նրա խոսքով՝ միջանցքներ են կազմակերպվելու Մարիուպոլից մինչև Զապորոժիե, ինչպես նաև Կիևի և Լուգանսկի շրջաններում: