Միջազգային

ՉԺՀ-ն ու Հնդկաստանը մտահոգված են համաշխարհային տնտեսության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցությամբ

1 րոպեի ընթերցում

ՉԺՀ-ն ու Հնդկաստանը մտահոգված են համաշխարհային տնտեսության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Նյու Դելիում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի, Աֆղանստանի հարցը և մտահոգություն հայտնել համաշխարհային տնտեսության եւ մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն:

«Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, Ուկրաինայի, Աֆղանստանի և այլ հարցերի շուրջ: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ», - ասված է ՉԺՀ ԱԳ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը կարծում են, որ անհրաժեշտ է պահպանել բազմակողմանիությունը, խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի սկզբունքները, նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը երկխոսության միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում