Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության գործարկման համար շահագործվելու է 140 ավտոմեքենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են: Պատասխանատու գերատեսչությունները վստահեցնում են, որ ապրիլի կեսերին պարեկային ծառայությունը նշված մարզերում կգործարկվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն իրականցվում են տարբեր ուղղություններով՝ շենքային պայմանների բարելավում, նյութատեխնիկական համալրում: Կարևոր բաղադրիչներից է նաև կրթական պրոցեսը:

«Կրթական բաղադրիչը ևս վերջնական փուլում է: Առաջիկայում ավարտական քննություններն են, որոնց հետևելու են միջազգային գործընկերները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Սա միտված է լավագույնս ապահովելու կրթական պրոցեսի անաչառությունը»,-ասաց Արփինե Սարգսյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ շենքերի, շինությունների վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում: Հաջորդ շաբաթ վերջնական աշխատանքները կավարտվեն ու կտեղադրվի անհրաժեշտ գույքն ու տեխնիկան:

«Հարյուր ավտոմեքենա արդեն գտնվում է Հայաստանում, ևս 40-ը ճանապարհին է: Ռուսաստանի և Վրաստանի սահմանային հատվածում եղանակային պայմաններից ելնելով մի փոքր ձգձգվում էր այդ 40 ավտոմեքենայի ներկրման հարցերը, սակայն արդն լուծվել է և առաջիկա օրերին դրանք ևս կլինեն Հայաստանում»,-ասաց Արա Ֆիդանյանը:

Ինչ վերաբերում է կադրերին, ապա Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ այս պահին վերապատրաստում է անցնում 549 թեկնածու: Քննությունները հաջողությամբ անցնելուց հետո հիմնական մասը կնշանակվեն Լոռու և Շիրակի մարզերի համապատասխան ստորաբաժանումներում, մի մասն էլ կհամալրեն Երևանի պարեկային ծառայությունը:

Հայերեն

ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին

Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կարմրուկի բռնկման պատճառով

Իրանի մերձակայքում ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը կրճատվել է՝ հասնելով 16 ռազմանավի

«Սենց տոկոս չկա»․ ԱրարատԲանկն առաջարկում է դրամային բիզնես վարկ աննախադեպ ցածր՝ 9.9% տոկոսադրույքով

Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ քննարկել է Թեհրան-Բաքու հարաբերությունները

Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների

Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում

ԱՀԿ-ն ցածր է համարում բնակչության համար ռիսկն Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվանից հետո