Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՖՖ նախագահին և փոխնախագահին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՖՖ նախագահին և փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Արմեն Մելիքբեկյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից:

Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի զարգացմանը, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը միտված ծրագրերը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում