Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճեցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականը նվաճեց երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Խորվաթիայում կայացած մրցաշարում արծաթե մեդալներ են նվաճել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Արթուր Շախպազյանը (63,5 կգ):

Ավելի վաղ երիտասարդական ԵԱ-ում բրոնզե մեդալակիր էր դարձել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Հայերեն English Русский Türkçe