Նավթի համաշխարհային գները կաճեն ավելի քան 2,5 տոկոսով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գները մարտի 22-ին ավելի քան 2,5 տոկոսով կաճեն` ԵՄ-ում ռուսաստանյան նավթի ճյուղի դեմ պատժամիջոցների քննարկման ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով 09:32-ի դրությամբ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել Է 2,85 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 118,91 դոլարի, WTI մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 2,6 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 112,81 դոլարի: Գների աճին նպաստում են այն հաղորդագրությունները, որ Եվրամիության երկրները քննարկում են ռուսաստանյան նավթի ներմուծման արգելքը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ:
Ներդրողները երկյուղում են շուկայում հումքի դեֆիցիտից: «Թվում Է, թե Էներգակիրների առեւտրականներն Էլ ավելի են վստահ այն բանում, որ առաջարկի դեֆիցիտը սարերի հետեւում չԷ»,-«Ասոշիեյթեդ պրես» գործակալությանն ասել Է Oanda-ի վերլուծաբան Էդվարդ Մոյյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: