Տարածաշրջանային

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային դրույթների կատարման ընթացքին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդրին։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքները։

Լավրովն ու Բայրամովը խոսել են նաև Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումների մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում