Սպորտ

Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին

1 րոպեի ընթերցում

Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը շարունակում է հաջող ելույթները «Բրյուգե»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գենկ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և հանդիպման 74-րդ րոպեին խփած գոլով նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին: Ադամյանը «Բրյուգե»-կազմում անցկացրած 8 խաղում խփում է արդեն իր 5-րդ գնդակը:

Այս հաղթանակից հետո «Բրյուգե»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն է և ունի 66 միավոր: Առաջատար «Ռոյալ Ունիոն»-ը վաստակել է 71 միավոր:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում