Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկասելի է. նա կրկին ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկասելի է. նա կրկին ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են բացարձակ անթերի ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կրկին ոսկե մեդալ նվաճեց: Հենացատկի վարժությունում Դավթյանը հավաքեց14.983 միավոր:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկությանհերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունումդարձել էր ոսկե մեդալակիր, իսկ նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճելէր արծաթե մեդալ:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականիցԱրթուրԴավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե,ՎահագնԴավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկուոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ: Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որինՀայաստանը չի մասնակցի:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում