Միջազգային

19 երկրի ավիաընկերություն շաբաթական 37,5 մլն դոլար է կորցնում ՌԴ օդային տարածքը շրջանցելու պատճառով

1 րոպեի ընթերցում

19 երկրի ավիաընկերություն շաբաթական 37,5 մլն դոլար է կորցնում ՌԴ օդային տարածքը շրջանցելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օտարերկրյա ավիաընկերությունները շաբաթական ավելի քան 37,5 մլն դոլար են ծախսում Ռոսաստանի Դաշնության օդային տարածքը շրջանցելու պատճառով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից:

Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը հարկադրված է փակել երկինքը այն երկրների ավիաընկերությունների համար, որոնք արգելել են ռուսական ավիաընկերություններին պատկանող օդանավերի թռիչքը և տարանցումն իրենց օդային տարածքով:

Այդ երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում