Միջազգային

Եվրոյի գոտում գնաճը փետրվարին հասել Է տարեկան հաշվարկով 5,9 տոկոս բացարձակ ռեկորդի

1 րոպեի ընթերցում

Եվրոյի գոտում գնաճը փետրվարին հասել Է տարեկան հաշվարկով 5,9 տոկոս բացարձակ ռեկորդի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոյի գոտում գնաճը փետրվարին տարեկան հաշվարկով հասել Է 5,9 տոկոսի, ինչը դարձել Է ռեկորդ այդ արժույթի գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Մարտի 17-ին այս տվյալները հրապարակել Է Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարին գնաճի մակարդակը տարեկան հաշվարկով կազմել Է 5,9 տոկոս»,- ասված Է հաղորդագրության մեջ: Դա ամենաբարձր ցուցանիշն Է 2002 թվականին եվրոպական միասնական արժույթի լիարժեք սահմանման պահից: Եվրոստատն իրադարձությունների այս զարգացումը կապում Է Էներգակիրների գների շեշտակի աճի հետ: Գործակալության տվյալներով՝ փետրվարին Էներգիայի եւ Էներգակիրների գներն աճել են 32 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում