16-ամյա Հակոբ Հովհաննիսյանը հաղթել է «Դալիի բեղերը» միջազգային հեղինակավոր մրցույթում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) կիրառական և դեկորատիվ արվեստի, դիզայնի և լուսանկարչության միջազգային առցանց մրցույթում, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրից և մրցում 7 տարիքային խմբերում, 16-ամյա Հակոբ Հովհաննիսյանը գրավել է 1-ին հորիզոնականը՝ ներկայացնելով բնության լուսանկարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբը «Դալիի բեղերը» մրցույթի մասին պատահաբար է իմացել։ Համացանցում միջազգային մրցույթների մասին տեղեկատվություն փնտրելիս է հանդիպել «Դալիի բեղերը» միջազգային մրցույթի մասնակցության հայտին։ Առանց վարանելու համարձակ պատանին որոշել է փորձել իր ուժերը լուսանկարչական մրցույթում։

«Սիրում եմ նկարել բնություն, բնական երևույթներ՝ արևածագ, մայրամուտ, անձրև, ցող․․․Մրցույթում հաղթանակ բերած այս աշխատանքն էլ պատահական եմ լուսանկարել։ Այն իմ կատարած վերջին աշխատանքն էր։ Այս աղավնին մեր բակում էր, որոշեցի լուսանկարել ու արդյունքում ունեցա այս ստացված լուսանկարը: Հետո այն հաղթանակ բերեց ինձ»,- ժպիտով արձանագրում է պատանի լուսանկարիչն ու ուրախությամբ շեշտում․ «Սա իմ առաջին հաղթանակն էր։ Միջազգային դիպլոմ ունենալն ինձ համար արդեն իսկ հաջողություն է, և հնարավորություն՝ շարունակաբար մասնակցելու տարբեր երկրներում կայանալիք մրցույթներին։ Այն ինձ հնարավորություն ընձեռեց ամռանը մեկնելու Իսպանիա և այնտեղ ներկայանալու իմ աշխատանքներով»։

16-ամյա պատանի լուսանկարիչը նկարել սկսել է 5 տարեկանից։ Այսօր սովորում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության առաջին կուրսում։

«Լուսանկարչությունն ինձ համար և՛ հոբի է, և՛ մասնագիտություն։ Շնորհիվ քոլեջի իմ կուրսղեկ Գեղամ Հախվերդյանի, կարողանում եմ կատարելագործվել և ավելի գրագետ աշխատանքներ ստանալ»,- երախտագիտությամբ շեշտում է նա:

«Դալիի բեղերը» հնարավորություն է տալիս ցուցադրելու սեփական աշխատանքներն առցանց պատկերասրահում, որտեղ ամբողջ աշխարհից այցելում են հարյուր հազարավոր մարդիկ: Մրցույթը թույլ է տալիս նաև վաճառել աշխատանքներն օտարերկրյա գնորդներին: «Դալիի բեղերը» միավորում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Արևելյան Եվրոպայի, Ասիայի երկրների մշակութային գործիչներին: Ըստ կատարման ժանրերի և անվանակարգերի՝ մրցանակները բաշխվում են յոթ տարիքային խմբերում՝ մինչև 70 միավոր վաստակած մասնակիցները դառնում են դիպլոմակիրներ (պղնձե դիպլոմ), այն մասնակիցները, որոնք հավաքել են 70-ից 79 միավոր՝ երրորդ աստիճանի դափնեկիրներ (բրոնզե դիպլոմ), իսկ մասնակիցները, որոնք հավաքել են 80-ից 89 միավոր, դառնում են երկրորդ աստիճանի դափնեկիրներ (արծաթե դիպլոմ), իսկ 90-ից 99 միավոր վաստակած մասնակիցները դառնում են առաջին աստիճանի դափնեկիրներ (ոսկե դիպլոմ), և վերջում՝ 100 միավոր վաստակած մասնակիցները դառնում են «Dali’s Mustache» մրցույթի գրան-պրի մրցանակակիրներ (պլատինե դիպլոմ):

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը