Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք Մոսկվայում ենք: Շարունակում ենք Ուկրաինական ճգնաժամի լուծման համար ներդնել մեր դիվանագիտական ջանքերը»,-գրել է նա:

ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին հայտարարել էր, որ Չավուշօղլուն կայցելի ՌԴ և Ուկրաինա:

Օրեր առաջ էլ Չավուշօղլուն հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ գործընկերոջ հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում