Տարածաշրջանային

ԵՄ-Թուրքիա մաքսային միության հարցում հնարավոր է առաջընթաց գրանցել. Շոլց

1 րոպեի ընթերցում

ԵՄ-Թուրքիա մաքսային միության հարցում հնարավոր է առաջընթաց գրանցել. Շոլց

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն և Թուրքիան կարող են առաջընթաց գրանցել ԵՄ-ի և Անկարայի միջև մաքսային միության ստեղծման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շոլցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Անշուշտ մենք ցանկանում ենք հանդես գալ մաքսային միության հետագա զարգացման օգտին և հուսով ենք, որ շուտով այս հարցով կկարողանանք պայմանավորվել շոշափելի առաջընթացի շուրջ»,-ասել է Շոլցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում