Ազատ ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ): Բրոնզե մեդալի համար պայքարում էլ Էդիկ Հարությունյանը (57 կգ) 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք Յուսուֆ Դեմիրի նկատմամբ, իսկ Նորիկ Հարությունյանը (61 կգ) նույն 10:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:

Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ են եղել նաև 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մ23 տարեկանների ԵԱ-ին մասնակցել է նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, ով ևս անմասն է մնացել մեդալից:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավելի վաղ 3 բրոնզե մեդալ էր նվաճել Պլովդիվում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

Հայերեն Русский Türkçe

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները