Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1077750.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ուկրաինական կողմից նման առաջարկ եղել է: Նման մտադրության պարագայում մենք պատրաստ ենք մեզ մոտ նման հանդիպում անցկացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Հաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ՀԱՊԿ անդամ է, ուստի կողմերը «կարող են իրենց հարմարավետ զգալ»: