Չավուշօղլուն Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:

«Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում մենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Կիպրոսի հարցերի վերջին զարգացումները», - գրել է Չավուշօղլուն իր թվիթերյան միկրոբլոգում:

Հայերեն Русский