1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր, գերազանցել Է 1,5 միլիոնը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է հանրապետության սահմանային պահպանության ծառայությունը: «Փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան Է ժամանել 1,52 միլիոն մարդ»,- տեղեկացրել Է ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: