ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց 1,5 տրլն դոլարով կառավարության ֆինանսավորմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 10-ին ընդունել Է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերից) 1,5 տրիլիոն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը: Նիստի հեռարձակումը տրվել Է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախաձեռնությունը պաշտպանել Է 68 սենատոր, 31 օրենսդիր քվեարկել Է դեմ:
Ընդունված փաթեթում ներառված Է հումանիտար, ռազմական եւ տնտեսական օգնություն Ուկրաինային` 13,6 միլիարդ դոլարի չափով: Մարտի 9-ին նշված նախաձեռնությանը հավանություն Է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Սպիտակ տունն արդեն հայտարարել Է, որ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այդ նախաձեռնությունը:
Ավելի վաղ օրենսդիրները համաձայնեցրել են ֆինանսավորման փաթեթը՝խորհրդակցությունների շատ ամիսներից հետո, որոնց պատճառով ստիպված են եղել ընդունելու դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման նախաձեռնություններ, վերջինն այն երկարաձգել Է մինչեւ մարտի 11-ը:
Ընդունված փաթեթը թույլ կտա այդ ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Կոնգրեսականների կողմից հավանության արժանացած ֆինանսավորումը ներառում Է շուրջ 780 միլիարդ դոլարի հատկացում՝ պաշտպանական կարիքների համար, եւ մոտավորապես 730 միլիադ դոլար՝ այլ ոլորտների ծախսերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: