Տարածաշրջանային

Վրաստանում սողանքն ընդհատել Է երկաթուղային հաղորդակցությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքն ընդհատել Է երկաթուղային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում երկաթուղային հաղորդակցությունն արեւելյան եւ արեւմտյան շրջանների միջեւ ընդհատվել Է Իմերեթի երկրամասի Խարագաուլի շրջանի Մարելիսի գյուղի մոտ տեղի ունեցած սողանքի պատճառով: Մարտի 7-ին այդ մասին հաղորդել Է «Վրաստանի երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարելիսի գյուղի մերձակայքում Ռիկոտի լեռնանցքի հատվածում սողանք Է իջել, ինչի հետեւանքով զգալիորեն վնասվել Է երկաթուղու մոտով անցնող ավտոմոբիլային կամուրջը: Վնասվել Է նաեւ երկաթուղու հպման գիծը: Պատահարի պատճառով առավոտվանից բեռնատար եւ մարդատար գնացքների երթեւեկությունը դադարեցված Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Վայր Է ժամանել հատուկ տեխնիկա, նորոգվում Է հպման գիծը: Գնացքների երթեւեկության վերականգնումը տեղի կունենա փուլ առ փուլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում