Հասարակական

Ուկրաինայում հայերն ակտիվորեն ներգրավված են կարիքավորներին օգնելու գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը հանգիստ է, սակայն լարված է արվարձաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: Նրա խոսքով՝ այժմ արվարձաններից բնակիչները դուրս են բերվում:

«Կիևի արվարձաններից բնակիչներին տեղափոխում են քաղաք: Արդեն մեկ շաբաթ նրանք մնացել էին ռազմական գործողությունների թատերաբեմում: Երեկ մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան: Ընդհանուր առմամբ, քաղաքում պատերազմական իրավիճակին բնորոշ պայմաններ են, որոշ հարցերում էլ նույնիսկ լավ: Ասեմ, որ քաղաքում բոլոր անհրաժետ պարագաները կան՝ջուր, լույս, ինտերնետ: Խանութներում կան ապրանքներ: Առաջին օրերին, թերևս, հերթեր կային, սակայն այսօր այդ առումով թեթև է: Հաշվի առնենք նաև այն, որ մի որոշ մասը դուրս է եկել քաղաքից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա մեր ընտանիքն այս ընթացքում ապաստարան չի գնացել, բայց բարձրահարկ շենքերի բնակիչների համար ամենաճիշտն ապաստարաններն են: Մարդիկ սկսել են սովորել պատերազմական իրավիճակին»,-ասաց Մարատ Հակոբյանը:

Մարատ Հակոբյանը նշեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայերը՝ Ուկրաինայի հայերի միության համակարգմամբ ներգրավված են եղել թե հումանիտար հարցերի կազմակերպման, թե պաշտպանական գործընթացներում: Օգնում են զորքին, փախստականներին, կարիքավորներին: Տրամադրում են մթերք, պատրաստի ուտեստներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ:

«Դա բոլոր քաղաքներում է արվում, այդ թվում, Կիևում: Առաջին մի քանի օրը հացի խնդիր կար, ամեն տեղ չէ, որ կարելի էր գտնել, բայց հիմա ամեն ինչ արվում է, որ մարդիկ ոչ մի բանի պակաս չզգան: Տարբեր տեղերում հումանիտար կենտրոններ են բացվել, եկած օգնությունը տրամադրվում է կարիքավորներին: Դեղերի հետ կապված խնդիրներ են եղել, սակայն հիմա դրանք նույնպես լուծվում են»,-հավելեց Մարատ Հակոբյանը:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները