Սպորտ

«Արմենպրես»-ը և Հայաստանի Բասկետբոլի Ա լիգան համագործակցության հուշագիր ստորագրեցին

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը և Հայաստանի Բասկետբոլի Ա լիգան համագործակցության հուշագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի պետական լրատվական գործակալությունը և Հայաստանի Բասկետբոլի Ա լիգան համագործակցության հուշագիր ստորագրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համագործակցության հուշագրով «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, որպես ինֆորմացիոն հովանավոր, լուսաբանելու է Հայաստանի Բասկետբոլի Ա լիգայի կողմից կազմակերպված Vbet լիգայի խաղերը։ Մրցաշարի ողջ ընթացքում «Արմենպրես» ՓԲԸ-ի և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի անձնակազմերը սերտորեն համագործակցելու են մրցաշարի լուսաբանման աշխատանքներն անխափան և լիարժեք իրականացնելու ուղղությամբ։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Հետագայում այն անվանակոչվեց«Արմենպրես»:Ներկա դրությամբ գործակալությունըթողարկում է հետևյալլրատվական ժապավենները` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում