Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ պետական հովանավորությամբ իրականացվող բռնության քաղաքականությունը. Շերման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը վստահ է, որ այնպիսի հանցանքները, ինչպես Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված բռնություններն ու կոտորածներն էին, չպետք է չճանաչված մնան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սումգայիթի ու Բաքվի կոտորածների տարելիցի առնչությամբ հրապարակած հայտարարության մեջ:

Շերմանը հիշեցրել է, թե ինչպես 1988 թվականին Սումգայիթում, ապա Կիրովաբադում (Գանձակ), իսկ 1990 թվականին արդեն Բաքվում ադրբեջանական իշխանությունների բորբոքած հակահայկական տրամադրությունների հետևանքով իրականացվեցին հայերի կոտորածներ, սպանվեցին ու ծանր վիրավորվեցին քաղաքացիական անձինք, բռնաբարվեցին կանայք ու աղջիկներ, ոմանք ողջակիզվեցին, հազարավորները ստիպված եղան թողնել սեփական տունն ու հեռանալ:

«Ոգեկոչելով Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ մենք պետք է այս տարելիցն օգտագործենք՝ հիշելու այն հետևանքները, որոնք առաջանում են, երբ ագրեսիան ու էթնիկ ատելությունն անկանոն աճում է: Այս հիշեցումը հատկապես ակնհայտ է այսօր, երբ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ պետական հովանավորությամբ իրականացվող բռնության քաղաքականությունը: Աշխարհը ականատեսը դարձավ հայերի դեմ Ադրբեջանի անզուսպ ատելության 2020 թվականին Արցախ ներխուժման ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը կյանքի կոչեցին սարսափելի պատերազմական հանցագործություններ ընդդեմ հայ քաղաքացիական անձանց, այդ թվում և կանանց ու տարեցների, ռազմական գործողությունների ավարտից հետո անօրինաբար բանտարկեցին հայ ռազմագերիներին: Շատ ռազմագերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում»,- նշել է Շերմանը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերած ատելության համար, ինչը շարունակվում է մինչ օրս: «Մարդկության դեմ նման հանցանքները երբեք չպետք է չճանաչված մնան կամ խուսափեն պատասխանատվությունից՝ անկախ նրանից, թե դրանք տեղի են ունեցել երեկ, 30 կամ 100 տարի առաջ»,- հայտարարել է Շերմանը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ կոնգրեսում իր երկարամյա աշխատանքը նվիրված է եղել նաև նմանօրինակ կոտորածների լուսաբանմանն ու պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելուն: «Այսօրվա տարելիցին մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ ընդդիմանալու հակահայկական ատելությանը և աշխատել, որպեսզի նման պատմությունն այլևս չկրկնվի»,- նշել է կոնգրեսականը։

Հայերեն العربية English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է