Տարածաշրջանային

Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի գործողությունն Ուկրաինայում. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի գործողությունն Ուկրաինայում. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ևս մեկ անգամ կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային մինսկյան պայմանավորվածությունների շրջանակում երկխոսության միջոցով լուծել բոլոր հակասությունները։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային համարում է բարեկամ երկրներ, որոնց հետ սերտ քաղաքական, տնտեսական և սոցիալական կապեր ունի։

«Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը մեզ անկեղծ ցավ է պատճառում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Կիևի պայքարին տարածքային ամբողջականության պաշտպանության համար, ինչի մասին նա այսօր հեռախոսազրույցում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա հակասում է միջազգային իրավունքին և լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ ջանքեր գործադրել Թուրքիայի քաղաքացիների, եղբայրական Ղրիմի թաթարների և Ուկրաինայում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում