Միջազգային

Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ խոցելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ukraine.segodnya-ն:

«Միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով փետրվարի 24-ին խոցվել է ագրեսորի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Միացյալ ուժերը արժանի հակահարված են տալիս Ռուսաստանի զինված ուժերին: Ռազմական ստորաբաժանումները իրենց դիրքերում են, հակառակորդը կորուստներ է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի զինված ուժերը նաև կոչ են արել հանգստություն պահպանել և հավատալ ուկրաինական բանակի զինծառայողներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում