Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ:

ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան և նախարարին է ներկայացրել ԻԻՀ դատական համակարգը, մասնավորապես՝ ԻԻՀ գերագույն դատարանի գործառույթների շրջանակը:

Փոխադարձաբար ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացվել է ՀՀ դատական համակարգը, ՀՀ արդարադատության նախարարի գործառույթների շրջանակը, Սահմանադրական բարեփոխումների կարևորությունը և Դատական համակարգի բարեփոխումների տեսլականը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այն առավել գործուն դարձնելու առումով:

ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել ԻԻՀ 7 դատապարտյալների պատժի հետագա կրման նպատակով հայրենիք վերադարձնելու համար նախարարի ջանքերի համար և հույս է հայտնել շարունակական համագործակցության։

Հայերեն العربية Русский

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի