Հասարակական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը:

Դեսպան Կիրիստի Նարինենին բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և իր երկրի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հետագա շարունակական համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում