Արմեն Գրիգորյանը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:

ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ավելի լավ շրջակա միջավայր ունենալու և կլիմայական ազդեցությունների նվազեցմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին:

Հայերեն Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան