Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 20-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախարարն առաջինը հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, կողմերը քննարկել են իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը կարող են համագործակցել մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, երեխաների իրավունքների և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿ, ԿԴԿ) իրականացման և մի շարք այլ ոլորտներում։

Ձեռք են բերվել համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություններ, այդ թվում՝ հանձնաժողովի ձևավորման, «ՀՀ և ԻԻՀ միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի գործողությունն ընդլայնելու մասին։

Երեկոյան ՀՀ արդարադատության նախարարի պատվին Իրանի արդարադատության նախարարի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք։

Հայերեն Русский Türkçe

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի