Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-4/22. Մոյես, Քիփլինգ, Սարգսյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-4/22.  Մոյես, Քիփլինգ, Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Ջոջո Մոյես, «Աստղեր նվիրողը»

Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։ Թարգմանությունն անգլերենից`Ռուզաննա Սուքիասյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ռադյարդ Քիփլինգ, «Մաուգլի. Ջունգլիի գիրքը»

Անգլիացի նշանավոր գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Ռադյարդ Քիփլինգը կյանքի մեծ մասն ապրել է Հնդկաստանում, և նրա ստեղծագործությունները հիմնականում ոգեշնչված են հենց այս երկրի տպավորություններով: «Ջունգլիի գիրքը» ժողովածուից մեր գրքում մեկտեղված պատմությունները Մաուգլի փոքրիկ հնդկացի տղայի և ջունգլիում նրա արտասովոր կյանքի ու արկածների մասին են: Նկարազարդումները՝ Սոնա Անտոնյանի, թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Սուրեն Սարգսյան, «Հայաստանն ու Բուշն անձամբ»

Այս գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում