ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմաններից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից: Դա պետք է դառնա կարևոր առաջին քայլը ճգնաժամի խաղաղ կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է նա:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ իրենք վերահաստատում են Ռուսաստանին արված առաջարկը՝ քննարկումներ իրականացնելու սովորական ու միջուկային սպառազինության հետ կապված ռիսկերի նվազեցման ու դրանց նկատմամբ վերահսկողության թեմաներով:

Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ում կարծում են՝ Եվրոպայում անվտանգությանը հիմնված է միայն ԱՄՆ հետ համագործակցության վրա, ինչի ապացույցն են եղել համաշխարհային երկու պատերազմները:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը