Հասարակական

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ:

Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում