Նոբելյան մրցանակակիրներ, խոշոր մրցույթներ ու համաժողով. Հայաստանում կանցկացվեն միջազգային նշանակության միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում որոշում կայացրեց ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է տրամադրել 77 մլն 768 հազար դրամ:

«Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին է վստահել բռնցքամարտի մեծահասակների եվրոպայի առաջնությունն անցկացնելու գործը: Առաջնության ընթացքում ակնկալվում է ավելի քան 40 երկրից շուրջ 280 մարզիկի, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից այս փուլում անհրաժեշտ է հատկացնել 77 մլն 768 հազար դրամ: Նշված գումարով բռնցքամարտի ֆեդերացիան ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց, առաջնության հյուրընկալման համար վճարվելու է նաև սահմանված անդամավճարը»,-ասաց Վահրամ Դումանյանը: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին՝ վերաբաշխում կատարելու արդյունքում:

Արձագանքելով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է պատշաճ պատրաստվել այդ միջոցառմանը: Նա տեղեկացրեց, որ այս ուղղությամբ կլինեն այլ հատկացումներ ևս:

«Գումար ենք հատկացնում նաև մարզահամերգային համալիրին, որպեսզի այն հասցնի պատրաստվել: Մարզահամերգային համալիրում այս տարի ևս համաեվրոպական նշանակության միջոցառում ենք ունենալու: Խոսքը Մանկական եվրատեսիլի մասին է: Էկոնոմիկայի նախարարության, տուրիզմի ոլորտի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում եմ այս միջոցառումների վրա: Կարծում եմ՝ լավ առիթ է, որ մեր տուրիստական ոլորտի ընկերությունները հետքովիդյան շրջանում ակտիվանան և տուրիստական հոսքերը վերականգնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում այլ նշանակալի իրադարձություններ ևս լինելու են: Մասնավորապես, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովը, որն այս տարի անցկացվելու է Հայաստանում հունիսի 1-3-ը: Նախարարը տեղեկացրեց, որ փորձելու են այն անցկացնել Գյումրիի Սև բերդում: Դրանից բացի, սեպտեմբերին անցկացվելու է «Սթարմուս» միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան է գալու 6 նոբելյան մրցանակակիր:

Աշխատանքներ են տարվում հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստան հրավիրել նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին:

Վահրամ Դումանյանն էլ հավելեց, որ մեծ նշանակության միջոցառումների շարքում է լինելու կենսաբանություն առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադան, որը տեղի է ունենալու Երևանում:

Հայերեն English Русский

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան