Միջազգային

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 415,5 միլիոնը

2 րոպեի ընթերցում

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 415,5 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 16-ի առավոտվա դրությամբ կազմել Է 415 միլիոն 508 հազար 498: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 837 հազար 873 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 78 միլիոն 038 հազար 251 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 925 հազար 441-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 723 հազար 558-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 509 հազար 872 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 27 միլիոն 677 հազար 468 հիվանդացած, նրանցից մահացել Է 640 հազար 076 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 16-ի առավոտվա դրությամբ կազմել Է 751,4:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2841, Հնդկաստանում՝ 364, Բրազիլիայում՝ 2976 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում