Հասարակական

Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով․ ԵՊՀ մամուլի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով․ ԵՊՀ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» հրապարակմանը՝ նշելով, որ Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ի պատասխան ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 15-ին՝ ժամը 18։15-ին, արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում եմ, որ Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով (ենթադրում եմ, որ փորձառու քաղաքական գործիչը բարեխիղճ շփոթմամբ է սեփական գրառումը «զարդարել» մեկ այլ կուսակցության՝ ԱԺԲ-ի թռուցիկով)»,- գրել է նա:

Գրիգորյանը վստահեցնում է, որ նախկին պատգամավորի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել՝ նշելով որ բուհերի քաղաքականացման դեմ ծրագրի շրջանակներում այսօր մայր բուհն ու նրա գրադարանը զարդարվել էին ԱԺԿ քաղաքական կառույցի թռուցիկներով։

«Չէ, ես որևէ պրետենզիա չունեմ տվյալ քաղաքական միավորման դեմ, բայց եթե ԵՊՀ-ն ականապատվեր ՀՀԿ, ԲՀԿ, Դեմկուս կամ՝ «Հայոց մայրեր» կուսակցության թռուցիկներով, նույն լեգիտիմ հարցադրումն ուղղելու էի Սուրեն Պապիկյանին և ռեկտոր Հովհաննեսին։ Հիմա ԵՊՀ-ն կուսակցական օթյա՞կ է, թե մայր բուհ-ում պարզապես քաոս է»,- ասված է հրապարակման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում