Թուրքիայի նպատակն է ոչնչացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` պահանջելով ՄԱԿ-ին հատուկ նիստ հրավիրել քննարկելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ իրենց առաջնորդը Թուրքիայի Իմրալի բանտում 23 տարի է ենթարկվում է խոշտանգումների, սակայն միջազգային հանրությունը լուռ դիտորդի դեր է ստանձնել:

«Թուրքական իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց նպատակն է ոչնչացնել և քրդական առաջնորդին, և քուրդ ժողովրդին: Թուրքիայում ապրող 25 միլիոն քրդերին մինչև այսօր Սահմանադրությամբ չեն ճանաչում որպես ազգ, լեզուն չեն ճանաչում: Մեր երեխաները այդ տարածքում կրթություն չեն ստանում և ենթարկվում են ճնշումների: Արդեն 12 տարի է՝ Թուրքիայի հովանու ներքո իսլամական խմբավորումները Սիրիայի 4-5 միլիոն քրդերի ենթարկում են ցեղասպանության: Թուրքական իշխանությունները արդեն զավթել են Ռոջավայի 3-4 քաղաք և ժողովրդին հանել են իրենց բնակավայրից: Սա ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները անում են ամեն ինչ վերացնելու և ձուլելու քուրդ ժողովրդին»,- ընդգծեց Հասանովը:

Հասանովը կոչ է անում միջազգային հանրությանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ հատուկ միջոցներ ձեռնարկել:

«Այդ քայլերը պետք է անեն նախևառաջ գերտերությունները, բայց, ցավոք, այսօր յուրաքանչյուր գերտերություն ունի իր շահերը և, ելնելով դրանից, անտեսում են և քրդերին, և հայերին, և բոլոր ճնշված ժողովուրդների իրավունքները»,- ընդգծեց Հասանովը:

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներըՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:

Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։

Հայերեն العربية English Русский Türkçe

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են