Էրեբունու ոստիկաններն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և ապօրինի հրազեն են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունու քրեական հետախույզները փետրվարի լույս 10-ի գիշերը հետապնդել են թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել էին մեքենան ու փախուստը շարունակել ոտքով։ Վարորդը, որ զինվածն էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ТТ» ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերել էին նաև հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերի՝ կես կիլոգրամից ավելի հերոինի նմանվող զանգվածով փաթեթներ էին հայտնաբերվել նաև մեքենայի զննությամբ։ Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, որը մայրաքաղաքի Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է, ձերբակալվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, տարածքային քննչական բաժնի ծառայողներն ու Էրեբունու ոստիկանները խուզարկել են ձերբակալվածի տունն ու բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ֆորդը»։ Տնից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի և հրազենների 25 փամփուշտ, իսկ մեքենայից՝ 1 կիլոգրամ 380 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 35 գրամից ավելի, ինչպես և առանց պայթուցիչի նռնակ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ վարչապետը Վաշինգտոնում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»

Հյուսիս֊հարավ ավտոճանապարհին մեքենաների բախման հետևանքով զոհ և վիրավորներ կան

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին