Հասարակական

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները Երևանում հյտնաբերել են 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ

1 րոպեի ընթերցում

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները Երևանում հյտնաբերել են 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները փետրվարի 12-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների: Հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն:

Դժվար չէ պատկերացնել, թե նշված զենքն ինչպիսի վտանգ կարող էր ներկայացնել հենց քաղաքացիների համար:

Ոստիկանությունը պարբերաբար իրականացրել և իրականացնելու է նմանատիպ կանխարգելիչ և նախականխման միջոցառումներ:

Ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում