Հասարակական

Հայաստանը ժողովրդավարության 2021-ի ցուցիչով տարածաշրջանի առաջատարն է. The Economist

4 րոպեի ընթերցում

Հայաստանը ժողովրդավարության 2021-ի ցուցիչով տարածաշրջանի առաջատարն է. The Economist

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր մեդիակազմակերպության վերլուծական կենտրոնը՝ «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթ»-ը, հրապարակել է աշխարհի երկրների 2021 թ. ժողովրդավարության ցուցիչը, որում տվյալներ են ներկայացված նաև Հայաստանի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ «Չինաստանի մարտահրավերը» խորագրով զեկույցում Հայաստանի Հանրապետությունը նախորդ մի քանի տարիների պես շարունակում է դասվել այսպես կոչված «հիբրիդային վարչակարգերի» շարքում, սակայն ժողովրդավարության ցուցանիշներով ամենաբարձր դիրքն է զբաղեցնում տարածաշրջանի երկրների շրջանում՝ առաջ անցնելով Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից:

Զեկույցը կազմելիս՝ «Էկոնոմիստ»-ի փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնարար գործոն՝

  1. Ընտրական գործընթացներ և բազմակարծություն,
  2. կառավարության արդյունավետություն,
  3. քաղաքական մասնակցություն,
  4. քաղաքական մշակույթ,
  5. քաղաքացիական ազատություններ:

Դրանց վերլուծությամբ էլ տվյալ պետությունը ստանում է ընդհանուր գնահատական, ըստ որի որոշվում է իր տեղը սանդղակում:

Զեկույցում պետություններն, ըստ իրենց կառավարման համակարգի, դասակարգվում են չորս հիմնական խմբի՝

  1. «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր),
  2. «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր),
  3. «հիբրիդային վարչակարգեր» (4-6 միավոր)
  4. «ավտորիտար վարչակարգեր» (4 և ցածր միավոր):

Ըստ «Ժողովրդավարության ցուցիչ-2021» զեկույցի՝ Հայաստանը 2020 թ. իր ցուցանիշը բարելավել է 0.14 միավորով և ընդհանուր 5.49 միավորով զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը: Ժողովրդավարության ինդեքսի աղյուսակում տարածաշրջանի երկրներից Հայաստանին ամենամոտը Վրաստանն է, որը 5.12 միավորով կրկին «հիբրիդային» պետությունների դասակարգման մեջ է՝ զբաղեցնելով 91-րդ հորիզոնականը: Թուրքիան ևս համարվում է «հիբրիդային» պետություն և իր 4.35 միավորով 103-րդն է: Ռուսաստանը (3.24 միավոր, 124-րդ հորիզոնական), Ադրբեջանը (2.68 միավոր, 141-րդ հորիզոնական) և Իրանը (1.95 միավոր, 155-րդ հորիզոնական) գնահատվում են իբրև ավտորիտար պետություններ:

Ժողովրդավարության ցուցիչով աշխարհում իրենց «լիարժեք ժողովրդավարությամբ» առաջատար երկրներն են Նորվեգիան (10.00 միավոր), Նոր Զելանդիան (10.00 միավոր) և Ֆինլանդիան (10.00 միավոր): Վատագույն արդյունքը ժողովրդավարության ցուցանիշներով աշխարհում ցույց են տվել Հյուսիսային Կորեան, Մյանմարը և Աֆղանստանը:

2021-ի հաշվետվության ամենաուշագրավ փաստերից մեկն այն է, որ ի տարբերություն Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Դանիայի՝ ամբողջ աշխարհում դեմոկրատիայի խորհրդանիշ ու դրոշակակիր համարվող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, «Էկոնոմիստ»-ի փորձագետների կողմից դասակարգվել են ոչ թե «լիարժեք», այլ «թերի ժողովրդավարությունների» շարքում: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը 8.10 միավորով «լիարժեք ժողովրդավարությունների» թվում է:

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի փորձագետները 2020 թ. Հայաստանին տվել էին 5.35, իսկ 2019-ին՝ 5.54 միավոր:

Պատրաստեց Արամ Սարգսյանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում