Սպորտ

Պեկին-2022. Ռաֆայել Հարությունյանը`Օլիմպիական խաղերի չեմպիոն Չենի հետ աշխատանքի մասին

2 րոպեի ընթերցում

Պեկին-2022. Ռաֆայել Հարությունյանը`Օլիմպիական խաղերի չեմպիոն Չենի հետ աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի Օլիմպիական խաղերի գեղասահքումտղամարդկանց մենասահքի չեմպիոն Նեյթոն Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը խոսել է իր սանի գրանցած հաջողության մասին:

«Եթե Նեյթանը չզբաղեցներ առաջին տեղը, ապա ես կտխրեի: Նույնիսկ, եթե նա լիներ երկրորդը կամ երրորդը, միևնույնն է` ես չէի ուրախանա այդ հաջողությունից: Հիմա ես երջանիկ եմ: Նեյթանն արեց դա, ես ինքս ինձ համար էլ արեցի դա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Հարությունյանը:

Վերջինս պարզաբանել է, թե ինչու է իր և սանի աշխատանքը այդքան հաջող ստացվում` առանձնացելով, որ ինքն անկեղծորեն է խոսում իր աշակերտների հետ:

«Նեյթոնին դուր է գալիս անկեղծությունը, չի սիրում, երբ ասում են՝ շատ լավ աշխատանք կատարեցիր»,-շեշտել է նա:

Գեղասահորդ Նեյթան Չենը` Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր332,60միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով: Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում