Հասարակական

Սուրեն Պապիկյանը հետևել է նոր կառուցվող զորամասի շինարարական աշխատանքների ընթացքին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հետևել է նոր կառուցվող զորամասի շինարարական աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հարավային սահմանագոտի կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մի շարք զորամասերում, որտեղ հետևել է մարտավարամասնագիտական գործնական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցվող զորամասի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Սուրեն Պապիկյանը կարևորել է, որ խստորեն պահպանվեն լայնածավալ շինարարական աշխատանքների որակական ամենաբարձր չափորոշիչներն ու դրանք ավարտելու համար սահմանված ժամկետները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում