Տարածաշրջանային

Վրաստանում տուգանել են շուրջ 100 սննդամթերք արտադրողների

1 րոպեի ընթերցում

Վրաստանում տուգանել են շուրջ 100 սննդամթերք արտադրողների

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում տուգանել են սննդամթերքի արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող շուրջ 100 բիզնես-օպերատորների, որոնք որակի վերահսկողության համակարգ չեն ներդրել՝ հաշվի առնելով ռիսկերի գիտակցումը (HACCP): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պարենամթերքի ազգային գործակալությունը: Տուգանված օբյեկտների ընդհանուր թվից 48-ը գործում են Թբիլիսիում:

Խոսքը մանրածախ առեւտրի կետերի մասին Է: Պարենամթերքի ազգային գործակալության բազայում գրանցված Է շուրջ 10 հազար օբյեկտ, որտեղ պետք Է ներդրվի HACCP համակարգը: Նորույթը Վրաստանում ուժի մեջ Է մտել 2021 թվականի հունիսի 1-ից:

HACCP-ը հայեցակարգ Է, որը նախատեսում Է այն վտանգավոր գործոնների սիստեմատիկ նույնականացում, գնահատում եւ կառավարում, որոնք զգալիորեն ազդում են արտադրանքի անվտանգության վրա: Համակարգը հիմնվում Է յոթ հիմնական սկզբունքների վրա՝ ռիսկերի վերլուծություն, կրիտիկական հսկիչ կետեր, կրիտիկական սահմանների հաստատում կրիտիկական հսկիչ կետերի համար, վերահսկողություն, կանոնավորված գործողություններ, հաշվառման կարգ, սիստեմատիկ վերստուգումներ, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում