Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնելը. Հունա-հայկական բարեկամության ընկերակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիներից հայկական ներկայության վերացման համար աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի կառավարության նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության հայերեն և հունարեն տարբերակները «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը դատապարտում է աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի կառավարության նախաձեռնությունը, որի նպատակն է` նպաստելու Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում հայկական տաճարներից հայկական ներկայության ոչնչացնելը այն պատրվակով, թե իբր այդ տաճարները պատկանել են Կովկասի ալբանական եկեղեցուն»,- նշել են հայտարարության հեղինակները։

Նրանց համոզմամբ՝ իրականությունն այն է, որ Կովկասի ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի, ստեղծվել է կարճ ժամանակով 5-րդ դարում և 705 թ-ին ենթարկվել է Հայ առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թ-ին: «Հետևաբար, գրեթե անհնարին է, որ հայկական եկեղեցին օգտագործեր ալբանական տաճարները: Ակնհայտ է, որ Բաքվի նպատակն է` մշակութային ֆաշիզմի գործողությամբ` հերթական անգամ մշակութային ցեղասպանություն իրականացնելը»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը, դատապարտելով այդ արարքը, կոչ է արել «ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու այլ միջազգային կազմակերպություններին դիրքորոշվելու ու ձեռնարկելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է դա կանխելու համար»:

Հայերեն العربية English Русский Türkçe

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը