Տարածաշրջանային

ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ տեղեկությունները 

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ տեղեկությունները 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև կա պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հաստատված չեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ТАСС-ը:

«Իսկապես, ապագայում նման այց կա։ Ինչպես բազմիցս ասել ենք, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այս այցի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ նախագահների ժամանակացույցը և համաճարակաբանական պայմանները թույլ տան։ Ստույգ ժամկետներ չկան դեռ, բայց դրանք դիվանագիտական ուղիներով անհրաժեշտ ժամանակին կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Պուտինի Թուրքիա այցի ժամկետը կարող է հայտնի դառնալ մոտ օրերս։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում