Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ․ Բաբկեն Թունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նվազագույն ամսական աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու դեպքում պատգամավորների, նախարարների, փոխնախարարների ու մյուս պաշտոնյաների աշխատավարձն ավելի շատ է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձ ստացողներինը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ:

Ըստ պատգամավորի՝ 2012-2017 թվականների կառավարության ծրագրով խոստացել էին կրկնապատկել նվազագույն աշխատավարձն ու չէին արել:

«Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով, հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վաղ տեղ, եթե ինձ չեք հավատում, կարող եք բացել ու կարդալ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու ռիսկերի մասին շատ հիմնավոր ներկայացվել է, իսկ 100 հազար դրամ դարձնելու հետևանքները ինքներդ կարող եք գնահատել։ Դուք նշում եք, որ միջին աշխատավարձը սոցիալական խարտիայով պետք է լինի 50-60 տոկոս, նաև այլ տնտեսագիտական բաներ կան, որտեղ ոչ թե միջին աշխատավարձն է վերցվում, այլ մեդիանային, որտեղ համեմատություններ կան, թե իրականում միջին աշխատավարձը այդքան է, թե ավելի քիչ։ Եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էինք օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է ուրախ լինի, ապրուստը ձրի, Հայաստանն էլ ծովից ծով, բայց օրենքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակներին հասնելու համար»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը նշեց, որ խոստացել են նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու դա անելու են։

«Դա անելու ենք տնտեսական հնարավորություններին զուգահեռ և համահունչ, թե չէ դա բերելու է շատ ավելի վատ հետևանքների։ Մեր խոստումները մենք միանշանակ ի կատար ենք ածելու, առանց դրա մասին լրացուցիչ թմբկահարելու»,- եզրափակեց Թունյանը։

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին