Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019-ին՝ 2020-ի համար՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամով: Այս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, նորից ավելացնել և 68 հազարի փոխարեն օրենքով ֆիքսել 100 հազար դրամ թիվը»,-ասաց Վարդանյանը:

Կառավարությունը իր ծրագրում ֆիքսել է, որ մինչև 2026 թվականը նախատեսում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ: Սակայն, պատգամավորը, նկատի ունենալով գնաճը, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումները, կարծում է, որ խելամիտ է նման առաջարկություն անելը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հիշեցրեց, որ, երբ նվազագույն աշխատավարձը բարձրանում էր 68 հազար դրամ, լիովին այլ տնտեսական իրավիճակ էր: «2019 թվականից հետո մենք ունեցանք կորոնավիրուս, պատերազմ: Եվ հիմա տնտեսական ակտիվության իրավիճակը տարբերվում է, համեմատելու տարբեր եզրեր են»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց նաև, որ նախագծում մակրոտնտեսական վերլուծություն չկա: «Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում բեռը դրվելու է տնտեսավարող սուբյեկտների վրա. ի՞նչ է անելու, տնտեսավարող սուբյեկտները պետք է մրցակցեն, առաջնահերթություն է նաև արտահանելու, շուկայում մրցակցային դառնալու հարցը, իսկ եթե ինքնարժեքը բարձրանում է, տնտեսավարողները հարցը լուծում են կարճ ճանապարհով՝ աշխատողների կրճատմամբ, գործազրկության աճով: Կարծում եմ՝ նման փոփոխությունը կբերի գործազրկության աճի»,-ասաց նա:

Երկար քննարկումներից հետո քվեարկությամբ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Հայերեն

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը