Podcast-100 գաղափար.Երիտասարդ գիտնականն առաջարկում է արագ ամրացող ցեմենտի բաղադրություն ամրության բարձր ցուցանիշով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական ոլորտում նոր տեսակի արագ ամրացող ցեմենտ ստեղծելու գաղափարի իրագործումը թույլ կտա սահմանային դիրքերում և ոչ միայն շատ կարճ ժամանակում իրականացնել շինարարական աշխատանքներ ու բարձրացնել անվտանգության մակարդակը: Հենց սա էլ դարձել է կարևոր դրդապատճառ՝ սկսելու նոր պրոդուկտի ստացման գործընթացը:

«Արմենպրես- Փոդքաստ»-ում այսօր խոսել ենք հենց այդ պրոդուկտի՝ քիմիական նոր նյութի ստեղծման մասին, և մեր հյուրն է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող, գաղափարի հեղինակ Բագրատ Մովսիսյանը: Նա նշում է, որ ցեմենտի այն բաղադրությունը, որը մշակվում է իր կողմից, շուկայում առկա տեսականու համեմատ ունենալու է հրակայունության և ամրության ավելի բարձր ցուցանիշ: Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ օրինակ սահմանային հատվածներում շինարարական աշխատանքներում 1-2 օրվա ընթացքում կարելի է ստանալ կառույցի ամրության այն ցուցանիշը, որն այլ ցեմենտների դեպքում կստանային 10-12 օրվա ընթացքում: «Դեռևս պատրաստի օրինակներ չունենք, քանի որ ի սկզբանե որոշվել էր որպես հումք օգտագործել միայն տեղական հանքավայրերի պրոդուկտները: Մինչ այդ իրականացվել է տեղական հանքավայրերի ուսումնասիրություն, այսինքն՝ կատարվել է նմուշառում: Այն անցել է տարբեր տեսակի անալիզների փուլ, ինչը մեզ հնարավորություն է տվել վստահ լինել, որ Հայաստանում ունեցած հանքավայրերի հումքը թույլ է տալիս դրանց հիման վրա կատարել հետազոտություններ և շարունակել աշխատանքները: Այսինքն՝ մեր հիմնական գաղափարը նաև տեղական հումքի օգտագործումն է»,- ասաց Բագրատ Մովսիսյանը:

Գաղափարի հեղինակը նկատեց, որ հայաստանյան շուկայում և առհասարակ տարածաշրջանում հիմնականում առաջարկում են պորտլանդցեմենտ և սովորական ցեմենտները, որոնք ունեն իրենց թույլ կողմերը: Օրինակ, կավահողային ցեմենտը կապակցման ավելի ուշ ժամկետներում կորցնում է իր ամրության ցուցանիշները, իսկ պորտլանդցեմենտն աղային միջավայրների հանդեպ ավելի թույլ կայուն է: Առաջարկվող նոր բաղադրությամբ ցեմենտը թրծելը, հիմնական հումք հանդիսացող հանքավայրից վերցված պրոդուկտների հետ համակցելը և ճիշտ բաղադրությամբ մշակումը հնարավորություն է տալու ստանալ այնպիսի միացություններ, որը կունենա էլ ավելի բարձր ամրացման գործակից: Դա հնարավորություն կտա կատարել շինարարական աշխատանքներ բարդ պայմաններում:

Բագրատ Մովսիսյանը շեշտեց, որ երկու տարի անց, երբ կավարտվեն ամբողջական հետազոտությունները և կունենան լիարժեք ու վերջնական պրոդուկտ, այն կներկայացնեն և՛ պաշտպանության նախարարությանը, և՛ ցեմենտ արտադրող բոլոր ընկերություններին:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով: Մրցույթն անցկացվել է 20 անվանակարգերում: Մրցույթին բոլոր 20 անվանակարգերից ներկայացվել է 137 հայտ: Գնահատման նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ գնահատման փուլ է անցել 41 հայտ՝ 19 անվանակարգից. եզրափակիչ փուլ չի անցել միայն «Իրավաբանական գիտություններ» անվանակարգը: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Գայանե Գաբոյան

Հայերեն

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը