Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին մեկնում է Ուկրաինա` միջազգային մրցաշարի”

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Փետրվարի 8-ին ազատ ոճի ըմբշամարտի մեր ընտրանին կմեկնի Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ մեր հավաքականը՝ ընդլայնված կազմով, կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպեն Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն․ Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը, Լյովա Գևորգյանը, Մանվել Խնձրցյանը, Էդիկ Հարությունյանը, Նորիկ Հարությունյանը, Հրաչյա Մարգարյանը, Նարեկ Հարությունյանը, Մենուա Յարիբեկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Մհեր Մարկոսյանն ու Հովհաննես Մաղաքյանը։ Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Արմեն Մալխասյանը։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում